Wednesday, May 9, 2012

Շնորհավոր տոնդ


Սուլթան պապ 
Կիսաշրջան պտույտ կատարելով մեքենան մտնում է Հարթաշենի տարածքը: Սիրտս ծառս է լինում իմ դեմ բացված պատկերից: Գարնան վերջն է: Կապույտ պուտ-պուտ նախշերով, կարմիր խալերով կանաչ արտեր, Կողք-կողքի, մեջք-մեջքիուս-ուսի հենված սարեր: Մի քանի սար այս կողմ հորիզոնի սարաձև գիծը, շատ որոշակի իրարից անջատում է կապույտ երկինքը կապույտ լեռներից: Խենթանալու բան է, բայց ես չեմ խենթանում, քանի որ այդ պատկերը ինձ ուղեկցում է դեռ մանկությունից, ալ կակաչներով, կապույտ զանգակածաղիկներով կանաչ արտեր: Հիսուն-վաթսունամյա ծառուղին ինձ շատ հարազատ է, որովհետև ճամփեզրի ծառերը իմ ծնողները ու նրա հասակակիցներն են տնկել (մայրս է պատմել): Վարորդին խնդրում եմ դանդաղ վարել մեքենան և  հայացքով շոյում եմ յուրաքանչյուր ծառ: Ծերացել են ծառերը, բայց հզոր են, դեռ երկար կապրեն:
Մեքենան հաղթահարում է քիչ թեք վերելքը և  մինչև գյուղ հասնելը մեզ դիմավորում Է (արդեն որերորդ անգամ) երկրորդ աշխարհամարտում զոհված համագյուղացիների հիշատակին կառուցված հուշարձանը: Քանի հուշարձաններ, հուշաղբյուրներ են կառուցվել անհիշատակ, անգերեզման ընկած զինվորների համար, շքեղ ու համեստ, մեծ ու փոքր, դա կարևոր չէ: Այդ հարյուրավոր կամ հազարավոր հուշարձանների մեջ ինձ համար հարազատ է հենց այս մեկը, որն ամեն անգամ առաջինն է ինձ դիմավորում գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում` բլրակին կւսնգնած: Հայրենի ընդերքից հանված, հուշարձան դարձած քարին, փորագրված են հեռու, անծայրածիր երկրի ինչ որ անհայտ ու անծանոթ վայրերում զոհված հայ երիտասարդների անուններ: Քարերի երկիր Հայաստանի զավակները ինչ որ տեղ առանց տապանաքարի... Քանի-քանի անգամ եմ փորձել պատկերացնել, թե որտեղ է թաղված իմ պապը, ինչ ծաղիկներ են աճում նրա գերեզմանին: Փորագրված անունների շարքերում արագ գտնում եմ պապիս անուն ազգանունը. Հայրապետյան Սուլթան Վարազդատի, ծնված 1902 թվին, մահացած 1943թ.Թող ներեն ինձ բոլոր նրանք, ում հարազատների անունները գրված են հուշաքարի վրա, որ ես այսօր ուզում եմ իմ Սուլթան պապի մասին գրել: Գիտեմ, հուշարձանը հավաքական կերպար է ստեղծում: Դրանք քարացած զինվորներ են` նույն դեմքով, նույն կերպ... բայց այսօր առանձնացնում եմ պապիս անունը, որովհետև բացի զինվոր լինելուց, նա նաև  պապս է եղել:
Ընդամենը 41 տարեկան էր Սուլթանը, երբ մահվան թուղթ եկավ: Ես վաղուց տարիքով անցել եմ նրանից: Մինչև  40-ամյակս նրան Սուլթան պապ էի ասում, երբ հավասարվեցի նրան, Սուլթան տղա եմ ասում:
Սուլթան տղա, դարասկզբին`2002 թվինտոնեցինք 100 ամյակդ:
Շատվոր էինք` զավակներդթոռներդծոռներդհամագյուղացիներդ: Վաթսուն տարի է դու չկասբայց քո մասին պատմում ենհիշում: Արխիվներում դեռ պահպւսնվում են քո ձեռագրով գրված փաստաթղթերը: Թոռներիդ ու ծոռներիդ մեջ քո նմանությունն են գտնում, ընդ որում միայն լավագույն հատկանիշներով: Ոսկի տատը ընդամենը երկու տարի չապրեց, որ 100-ամյակիդ նվիրված խնջույքին մասնակցի: Պատմում էին, որ շատ ուժեղ ես եղելոր ուժով գյուղում ոչ ոք չի գերազանցել քեզ և երեխա ժամանակ ես չէի հավատում, որ ինչ որ մի ֆրից հաղթել է քեզ, միամիտմանկան երևակայություն... Հավանաբար քո հզոր բազուկը խաղաղ աշխատանքի համար էր կամ մի պահ կտրվել ես իրականությունիցերկնագույն աչքերդ փակել և  մտքով տուն հասելվտանգը մոռացած: «Տեսնես ի՜նչ անտեր գյուլա կպավ քեզ»: Այս հարցը  տարիներ  շարունակ  տանջել է  տատիս, որը երկար տարներ  հույսը չի կորցրել,  որ մի օր կհայտնվեսբայց հեքիաթի  հրաշքը տեղի չի ունեցել և  դու չես  վերադարձել:  Ոսկի տատըոր մի քանի տարի հետո իր 100-ամյակը աիտի բոլորերքեզ միշտ երիտասարդ էր հիշում և երիտասարդ սպասում:
Այս տարի աշխարհը տոնում է երկրորդ համաշխարհայինի ավարտի 60-ամյակըԴա քո տոնն է:  Երբ դպրոցական էի,  ինչ որ տեղ թաքուն հպարտությամբ  ես էլ էի ասումոր պապս զոհվել է պատերազմումոր կյանքը տվել է հայրենիքի փրկության համար: Երիտասարդ ւոարիներին նախանձով էի նայում նրանց ում պապերն ու հայրերը վերադարձել են շքանշաններով և մեդալներովիսկ հասուն տարիքումես պարզապես դառն ափսոսանք էի զգում և նզովումոր պատերազմ է եղելորին մասնակցել է իմ պապը և զոհվելիր հինգ զավակներին թողել անհայրիսկ մեզանպապ: Ահա այսպես:
Սուլթան պապվաղուց տարիքով քեզնից անցել եմբայց հոգուս ու սրտիս խորքում միշտ փայփայել եմ ու պիտի փայփայեմ քո կերպարըոր ստեղծել եմ նայելով նկարներիդզրույցներից և Ոսկի տատիս առ քեզ տածած անսահման սիրուց:
Քո բոլոր զավակների անունից տոնդ շնորհավոր, զինվոր Սուլթան:
Քո թոռ` Կոլյայի աղջիկ Վարդիկ Վարդազարյան

                                                                                   2005թ. մայիսի 9,   "Զանգեզուր" թերթ                        

No comments:

Post a Comment

Search This Blog